Նույն հագուստով կարելի է նոր կերպար ստանալ՝ պարզապես փոխելով պայուսակը։ Կոմպակտ կլատչը հորիզոնական շեշտ է հաղորդում, իսկ երկար ուսադիրը՝ ձգված գիծ։ Այդ տարբերությունը փոխում է ամբողջ համադրության հավասարակշռությունը։

Ani-ն և The Tote-ը թույլ են տալիս խաղալ այդ տարբերության հետ։ Ահա չորս համադրություն՝ այն հագուստներով, որոնք հավանաբար արդեն կան ձեր զգեստապահարանում։

Ani-ն՝ կոստյումային հագուստի հետ

Հիմքում դրեք սպիտակ վերնաշապիկն ու ուղիղ տաբատը։ Ավելացրեք հստակ ձևվածքով պիջակ և ընտրեք զուսպ գույներ՝ սև, փղոսկրագույն կամ մոխրագույն։

Ani կլատչի կոր գծերը մեղմ հակադրություն են ստեղծում պիջակի ուղիղ ձևվածքի հետ։ Կրեք այն ձեռքում, որպեսզի պայուսակի ձևը լրացնի ամբողջ կերպարը։

Ավելացրեք ևս մեկ շեշտ՝ նուրբ ականջօղ կամ աչքի ընկնող կոշիկ, և դրա շուրջ ամբողջացրեք կերպարը։

Ani-ն՝ երեկոյան կերպարում

Համադրեք Ani-ն պարզ զգեստի կամ երկար կիսաշրջազգեստի ու մարմինն ընդգծող տոպի հետ։ Բաց վզվածքը թեթևություն կհաղորդի կերպարին, իսկ պարզ ձևվածքը թույլ կտա, որ ուշադրության կենտրոնում մնա պայուսակը։

Եթե ամբողջ կերպարը սև է, կլատչը համադրեք փափուկ ծալքերով զգեստի հետ։ Տարբեր հյուսվածքներն ու ձևերը նույնիսկ մեկ գույնի շրջանակում կերպարն ավելի հետաքրքիր են դարձնում։ Զուսպ տեսքի համար ընտրեք մարմնին մոտ նստող զարդեր, իսկ ընդգծված շեշտի համար՝ մեկ ծավալային զարդ։

The Tote-ը՝ տրիկոտաժի և վերարկուի հետ

Բարակ տրիկոտաժը, միդի կիսաշրջազգեստն ու The Tote-ը միասին մեղմ ուրվագիծ են ստեղծում։ Երկար ուսադիրը ուղղահայաց գիծ է ավելացնում՝ ներդաշնակվելով կիսաշրջազգեստի երկարությանը։

Վրայից գցեք ուղիղ ձևվածքով վերարկու և թողեք այն բաց։ Ընտրեք բարակ տրիկոտաժ, որը հարմար կլինի վերարկուի տակ, իսկ կոշիկները՝ կիսաշրջազգեստի կամ վերարկուի գույնին համահունչ։

Արդյունքում ստացվում է մի քանի պարզ տարրերից կազմված ներդաշնակ կերպար։

The Tote-ը՝ ջինսերի հետ

Մուգ ջինսերը համադրեք միագույն տոպի ու հստակ ձևվածքով պիջակի հետ։ The Tote-ի պարզ ձևը ամբողջացնում է այս ազատ համադրությունը և ավելի հստակ դարձնում դրա ուրվագիծը։

Ուղիղ կամ փոքր-ինչ լայն ջինսերը լավ հիմք են պիջակի հետ հավասարակշռված համադրության համար։ Կարճ պիջակը կընդգծի գոտկատեղը, իսկ երկարը կստեղծի ավելի ազատ ուրվագիծ։

Սև կաշին հեշտ է համադրել մուգ գույների հետ։ Եթե ցանկանում եք կերպարը մի փոքր բացել, ավելացրեք սպիտակ վերնաշապիկ կամ բաց գույնի տրիկոտաժ։

Փորձեք այս համադրություններից մեկը և հարմարեցրեք այն ձեր հագուստին։ Փոխեք պիջակի երկարությունը, վզվածքը կամ կոշիկը․ նույն պայուսակով ամեն անգամ կարող եք այլ տրամադրությամբ կերպար ստանալ։